Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկրի առաջնության 2019/20 մրցաշրջանը չի կարող ավարտին հասցվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Մինչև սեպտեմբեր երկրի տարածքում չեն կարող անցկացվել խոշոր մարզական մրցաշարեր։ Ֆուտբոլային 2019/20 մրցաշրջանը չի կարող վերսկսվել»,- Ֆիլիպի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի գրեթե բոլոր ազգային առաջնությունները դադարեցվել են։ Եվրագավաթային խաղերն անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր այս ամառ, տեղափոխվել է 2021 թվական։