Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լիոնի» պաշտպան Լեո Դյուբուայի ծառայություններով, տեղեկացնում է Foot Mercato-ն:
Նշվում է, որ 25-ամյա պաշտպանն արդեն տվել է իր համաձայնությունը և պատրաստվում է փարիզյան ակումբ տեղափոխությանը:
Նրա պայմանագիրը «Լիոնի» հետ գործում է մինչև 2024 թվականը:
Տրանսֆերի արժեքը կազմելու է 12 միլիոն եվրո:
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Դյուբուան մասնակցել է 4 հանդիպման ու դարձել՝ 1 գոլային փոխանցման հեղինակ: