Ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մտադիր է թիմ հրավիրել Սերբիայի հավաքականի երկու ֆուտբոլիստների ՝ Լուկա Յովիչին և Ֆիլիպ Կոստիչին, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստների մոտավոր արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում այս ֆուտբոլիստները բավական տարբեր ֆուտբոլ են ցուցադրում:
22-ամյա Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 26 հանդիպման ու դարձել՝ 2 գոլի հեղինակ:
27-ամյա Կոստիչը «Այնտրախտի» կազմում մասնակցել է 50 հանդիպման և դարձել ՝ 12 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: