«Մոնակոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը իր նախկին աշխատավայրի՝ «Այնտրախտի» նախկին ու ներկա ֆուտբոլիստներով։
BIld-ի փոխանցմամբ՝ Կովաչը ցանկանում է «Մոնակոյում» տեսնել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչին և գերմանական ակումբի վինգեր Ֆիլիպ Կոստիչին։
Կոստիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկա Յովիչը ամռանը կարող է հեռանալ «Ռեալից»։