Իտալացի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն նշել է գլխավոր պատճառը, թե ինչու չի ստացվել Ֆիլիպ Կոստիչի տրանսֆերը «Այնթրախտից» «Լացիո»:
Աղբյուրի հաղորդմամբ, գերմանական ակումբը միտումնավոր սխալ էլ. հասցե է տվել հռոմեական ակումբին, որպեսզի տրանսֆերը չկայանա: «Լացիոյի» ուղարկած առաջարկը «տեղ չի հասել», ինչի համար էլ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը գործարքը չի կայացել:
Նախկինում հաղորդվում էր, որ Կոստիչն ու «Լացիոն» համաձայնեցրել են անձնական պայմանագիրը, իսկ տրանսֆերի դիմաց պետք է վճարվեր 10+2 մլն եվրո:
La mail sbagliata per #Kostic alla #Lazio? La vicenda ha un retroscena molto particolare. Ecco come mai il giocatore non si è trasferito in Italia | #calciomercato https://t.co/sjBewGjDGQ
— Gianluca Di Marzio (@DiMarzio) September 1, 2021
Դի Մարցիոն նաև հայտնում է, որ իմանալով ակումբի այդ քայլի մասին, Կոստիչը հրաժարվել է մարզվել թիմի հետ: