Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Այնթրախտն» ու «Լացիոն» շարունակում են բանակցությունները Ֆիլիպ Կոստիչի տրանսֆերի հարցում:
Հաղորդվում է, որ Կոստիչն ու «Լացիոն» համաձայնեցրել են անձնական պայմանագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2025 թ-ը: Ըստ աղբյուրի, գերմանական կողմը տրանսֆերի դիմաց պահանջում է 20 մլն եվրո:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում խորվաթ հարձակվողը դարձել է 4 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Այնթրախտը» զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը:
Հռոմեական ակումբը Ս Սերիայում գրավել էր 6-րդ հորիզոնականը: