Ֆրանսիայի 1-ին լիգայի նոր մրցաշրջանի սկսման օրը հայտնի է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Առաջնությունը կսկսվի օգոստոսի 22-ին։ Առաջին տուրը կանցկացվի օգոստոսի 22-ից 23-ը։ Վերջին տուրը խաղարկվելու է 2021 թվականի մայիսի 23-ին։
Մայիսի 27-ից 30-ը խաղարկվելու են անցումային խաղերը։ Օրացույցացին մյուս մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
Ընթացիկ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։