Ֆրանսիական «Նիցցայի» պաշտպան Մալանգա Սարրը լքել է ակումբը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվել է այս հուլիսին և կողմերն որոշել են չերկարաձգել այն:
Սարրը «Նիցցայի» սան է և ակումբի կազմում անցկացրել է 119 հանդիպում:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում «Նիցցան» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: