Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բավարիան» ընդունել էր «Վոլֆսբուրգին»։
Մյունխենյան թիմը կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Մաքսիմիլիան Ֆիլիպը։ Խաղակեսի վերջում Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսի մեկնարկում Լևանդովսկին դուբլ գրանցեց՝ առաջ մղելով իր թիմին։ «Բավարիան» հաղթեց 2-1 հաշվով։