63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում պարտվեց Ղրղստանի ներկայացուցիչ Կալեյ Սուլայմանովին (3-4):
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում կմրցի ուկրաինացի ըմբիշ Արտուր Պոլիտաևի հետ, իսկ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ՝ սերբ Վիկտոր Նեմեսի հետ: