«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան իր գործակալի հետ միասին ցանկալի ակումբների ցուցակ է պատրաստել, որտեղ տեղ են գտել 4 ակումբներ, որոնց հետ ֆուտբոլիստը պատրաստ է բանակցություններ սկսել։
Ցուցակում տեղ են գտել «Ռեալը», «Բարսելոնան», «Չելսին» ու ՊՍԺ-ն։ Պաշտոնապես ֆուտբոլիստը այս ակումբներից մեկի հետ կարող է համաձայնության գալ արդեն ձմռանը, քանի որ մյունխենցիների հետ պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։