ՉԼ-ի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հանդիպեց «Մյունխեգլադբախի Բորուսիային» (2-0):
Այսպիսով, մադրիդյան ակումբը վաստակեց 10 միավոր և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ռեկորդ սահմանեց ՉԼ-ի խմբից դուրս գալու քանակով:
Մադրիդյան ակումբն իր պատմության մեջ 29-րդ անգամ դուրս եկավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:
Հիշեցնենք, որ Բենզեման 5-րդ խաղացողն է, որը ՉԼ-ի խմբային փուլում 50+ գոլ է խփել: