Լոնդոնի «Չելսին» 2020/2021 թվականների մրցաշրջանից առաջ կարող է նոր դարպասապահ գնել։
Ինչպես տեղեկացնում է Bleacher Report-ը, այդ հարցող զբաղվում է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։ Անգլիացի մարզիչը նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապույտների» գլխավոր մարզիչը այդքան էլ միանշանակ կերպով չի վստահում Կեպա Արիսաբալագային՝ որպես թիմի համար մեկ դարպասապահ։
Հիշեցնենք, որ Կեպա Արիսաբալագան պատմության ամենաթանկարժեք դարպասապահն է։ Նրա համար «Չելսին» 80 միլիոն եվրո է վճարել Բիլբաոյի «Աթլետիկին»։