Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:
Goal.com-ն անդրադարձել է այս հանդիպմանը ՝ տեղադրելով մի ուշագրավ լուսանկար:
«Մեսսին չի կարողանում հաղթահարել «թուրինյան պատը». Բոնուչին կարող է գոհ լինել»,-գրել է հայտնի պարբերականը:
Lionel Messi can’t get past the Juventus defence…
And Leonardo Bonucci loves it.
Posted by Goal on Tuesday, 8 December 2020
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» սեփական հարկի տակ չէր պարտվել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 33 խաղում:
Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանում խմբային փուլի 3-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեցին Կազանի Ռուբինին: