«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի վերջին տուրի խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Իմ հեռացու՞մը։ Ակումբը կանի այն, ինչ պետք է անի։ Ես մտածում եմ վաղվա խաղի մասին ու չեմ մտածում այդ մասին (իր հեռացման/խմբ․)։
Անցյալն անցյալ է։ Կարևորը ներկան է ու ապագան։ Սա մի խաղ է, որում մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը որպես թիմ։ Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ ճիշտ կանենք՝ որպես թիմ։
Ես չեմ մտածում Եվրոպա լիգայի մասին, ես միայն մտածում եմ վաղվա խաղի մասին»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։