«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է դաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի 34-ամյա պաշտպանը չի ցանկանում բաց թողնել այդ հանդիպումը, որը շատ կարևոր է թիմի համար։ «Ռեալը» հաղթանակի դեպքում կնվաճի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
«Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին։
Ռամոսը վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում Գերմանիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպմանը (6-0):