«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 2 գոլ է ընդունել սեփական դարպասը, ընդ որում՝ դեպի դարպասն ուղղված 2 հարվածի պարագայում:
Այս մասին հայտնում է Squawka-ն:
Առաջին գնդակը 36-ամյա դարպասապահը բաց է թողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում: Չիլիացին 35 րոպե է խաղացել ու այդ ընթացքում դարպասին կատարված միակ հարվածի արդյունքում գոլ ընդունել:
Երկրորդ գոլը Բրավոն ընդունել է այսօր՝ ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Դինամոյի» հետ Զագրեբում ընթացող խաղում: Դանիել Օլմոյի հարվածը միակն էր տանտերերի կատարմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Բրավոն ընդհանուր առմամբ 6 հանդիպման է մասնակցել, որոնցում 7 գնդակ է բաց թողել: