Իսպանական Marca-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Սիթին» ու «Բետիսը» բանակցում են դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տրանսֆերի շուրջ: Բոլոր պայմանավորվածությունները կան, մնացել է բուժզննումը:
Բրավոն այս պահին ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագիրը «Ման. Սիթիի» հետ ավարտվել է: 37-ամյա չիլիացին «Բետիսում» առաջին համարի համար կպայքարի Ռոբլեսի հետ:
Կարիերայի ընթացում Բրավոն անցկացրած 373 խաղում ընդունել է 405 գնդակ, սակայն 139 խաղում դարպասն անառիկ է պահել:

























































