Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կարող է կարիերան շարունակել MLS-ում: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ամերիկյան մի շարք թիմեր հետաքրքրված են չիլիացու ծառայություններով: «Նյու-Յորք Սիթին» պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել Բրավոյին:
Բրավոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թ-ից: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 4 հանդիպման:




























































