Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց «Շախտյորին» (4-0): B խումբ.
Հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Գերմանական ակումբն իր գնդակներից երեքը խփեց առաջին խաղակեսում:
Գոլերը հեղինակեցին ՝ Լարս Շտինդլը, Նիկո Էլվեդին, Բրեյել Էմբոլոն և Օսկար Բենդտը:
Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 8 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Շախտյորը» մնաց իր վաստակած 4 միավորով:
Խմբի մյուս դիմակայությունում, «Ինտերը» հանդիպում է Մադրիդի «Ռեալին»