«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է և կարող է մասնակցել ՉԼ-ի 4-րդ տուրի «Ատալանտայի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստի Covid 19-ի փորձանմուշը բացասական է եղել:
Սակահն այսօր ամբողջական մարզում է անցկացրել և մյուս թիմակիցների հետ պատրաստվում է առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Ատալանտա» խաղը կկայանա վաղը ՝ 23:55-ին: