Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բորնմուտի» պաշտպան Նաթան Ակեի ծառայություններով:
Գվարդիոլան ցանկանում է արդեն ձմռանը ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը՝ Լապորտի վնասվածքի պատճառով:
24-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»: Ազնվականները պատրաստ են Ակեի դիմաց վճարել 40 մլն եվրո:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Ակեն մասնակցել է 16 հանդիպման: