«Նապոլին» պատրաստվում է գնել կիսապաշտպան Տեմու Բակայոկոյի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վարձավճարով է խաղում նեապոլյան ակումբում: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
Բակայոկոն իտալական թիմ տեղափոխվեց այս մրցաշրջանի սկզբում: