Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է, ընկերական խաղի շրջանակում, Ֆինլանդիայից կրած 0-2 հաշվով պարտությունը.
«Մենք մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք, իսկ մրցակիցը արեց այն, ինչ իրենից պահանջվում էր: Մենք բաց թողեցին ոչ պարտադիր 2 գոլ, իսկ այդ գոլերը մրցակցին վստահություն տվեցին:
Մենք վերահսկում էինք գնդակը, բայց դա ոչինչ չտվեց մեզ: Մենք լավ «ապտակ» ստացանք: Չենք «կախվի» այս արդյունքից, բայց փաստն այն է, որ պարտվել ենք»,-ասել է Դեշամը: