Լոնդոնի «Չելսին» սկսել է աշխատանքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Լոնդոնյան թիմը համոզված է, որ Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներից Ջեյդոն Սանչոն կհամալրի իրենց շարքերը, տեղեկացնում է Goal-ը:
Վերջինս նշում է, որ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է ստեղծել սուպեր տրիո` Ջեյսոն Մաունտ, Թոմի Աբրահամ և Ջեյդոն Սանչո, ինչը կարող է սարսափ առաջացնել համաշխարհային ֆուտբոլի յուրաքանչյուր ակումբին:
Պարբերականը նշում է, որ լոնդոնցիները պատրաստ են վճարել աստղաբաշխական` 100 միլիոն ֆունտ ստերլինգ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: