«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան ճանաչվել է ՉԼ-ի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը «Ատալանտայի» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ նրա ակումբը հաղթեց 5-0 հաշվով:
Բացի Ժոտայից, լավագույնը ճանաչվելու մրցավազքին մասնակցում էին ՝ Ալասան Պլեան, Էրլինգ Հոլանդը և Յուսեֆ Էն-Նեսերին: