Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցել երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով:
Սակայն ինչպես տեղեկանում ենք մրցաշարի պաժշտոնական կայքից՝ երկու հայ մարզիկ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել:
Նախ, 81կգ քաշային կարգում հաղթել է Դավիթ Կարապետյանը, որը 3-րդ ռաունդում հաղթել է ադրբեջանցի Վուգար Թալիբովին, ապա քառորդ եզրափակչում՝ թուրք Մուհամեդ Կոչին: Եզրափակչում Կարապետյանը ուժեղ է գտնվել ուկրաինացի Արտյոմ Բուբիրից:
73կգ քաշային կարգում է Արմեն Աղայանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Խամզատ Ախմարովին: