ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի F խմբում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր բելգիական «Բրյուգեին» ու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
3 գոլերն էլ խփվեցին առաջին կեսում՝ վճռելով հանդիպման վերջնահաշիվը։
Նախ, 14-րդ րոպեին գերմանացիների կազմում հաշիվը բացեց Տորգան Ազարը, ապա, 4 րոպե անց Հոլանդը կրկնապատկեց այն։ 32-րդ րոպեին Հոլանդը ևս մեկ գնդակ ուղարկեց բելգիական թիմի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։