Մոնտենեգրոյի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում հոկտեմբերի 11-ին և 14-ին կմրցի համապատասխանաբար Բուլղարիայի և Կոսովոյի հավաքականների հետ:
Այդ խաղերին պատրաստվելու համար «Փյունիկից» Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը:
Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։