Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղը` ԲԿՄԱ- «Վահագնի Սիթի» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 93-85 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Ռեջի Ջիորջն էր, ով վաստակեց 27 միավոր, 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: «Վահագնի Սիթիում» խաղացող Դարիուս Կլարկը և Ջամալ Սմիթը նույնպես վաստակեցին 27-ական միավոր` համապատասխանաբար 8 և 15 անգամ տիրելով օղակից անդրադարձող գնդակին:
Նոր մրցաշրջանում «Վահագնի Սիթին» տոնեց առաջին հաղթանակը, իսկ ԲԿՄԱ-ն 3 խաղում կրել է նույքան պարտություն: