«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը։
Ինչպես գրում է Tuttosport-ը՝ պորտուգալացին երեկ նորից կորոնավիրուսի թեստ է հանձնել և այն նորից դրական արդյունք է ցույց տվել։ Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում ու անհատական մարզումներ է անցկացնում։
«Բարսելոնայի» դեմ խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է, որ Ռոնալդուի թեստի պատասխանը բացասական լինի երեքշաբթի օրը՝ կատալոնացիների դեմ խաղից մեկ օր առաջ։
«Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին Թուրինում։