Հայ երկրպագուներից մեկը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաճառում է Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մարզաշապիկը, իսկ գումարը կփոխանցի Համահայկական հիմնադրամին:
«Հիմա ես Մխիթարյանի ստորագրությամբ շապիկը, հանում եմ վաճառքի։ Վաճառքի գումարը նվիրաբերելու եմ հիմնադրամին»,-գրել է Մկրտչյան Էմին անունով օգտատերը։