Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 4-1 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:
Ադամյանը բացակայում էր տանտերերի հայտացուցակից: 16-րդ ու 24-րդ րոպեներին Բիչակչիչն ու Դաբուրը մեկական գոլ խփեցին ու 2 գնդակի առավելություն տվեցին «Հոֆենհայմին»: 36-րդ րոպեին Կիմիխը կրճատեց հաշվի տարբերություը: 77-րդ ու 91-րդ րոպեներին Կրամարիչը դուբլ ձևակերպեց ու դրեց խաղի վերջակետը՝ 4-1:
«Հոֆենհայմը» 2 խաղից հետո ունի 2 հաղթանակ, իսկ Ֆլիկի թիմը ունի 3 միավոր:
2019 թ-ի դեկտեմբերից ի վեր, մյունխենյան թիմը կրեց առաջին պարտությունը: 9 ամսվա ընթացքում «Բավարիան» տարել էր 30 հաղթանակ, խաղացել 2 ոչ-ոքի: