Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացավ H խմբի «Վալենսիա» – «Չելսի» հանդիպումը. խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2:
Հանդիպման 40-րդ րոպեին Սոլերը բացել է հաշիվը. հաջորդ իսկ րոպեին Կովաչիչը խփել է պատասխան գոլը: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Պուլիշիչն առաջ է մղել հյուրերին: 82-րդ րոպեին «Վալենսիային» պարտությունից փրկել է Վասը՝ խփելով հիասքանչ գոլ: Մինչև այդ՝ 65-րդ րոպեին Պարեխոն վրիպել է 11-մետրանոցից:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
Այս խաղից հետո H խմբում կատարյալ հավասարություն է. «Վալենսիան» և «Չելսին» ունեն 8-ական միավոր, խփած-բաց թողած գոլերի հարաբերակցությունը երկու թիմերի ակտիվում +1 է: