UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը սոցցանցերում հրապարակել է իր և թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի միջև կայանալիք մենամարտի պրոմոհոլովակը։
«Այլևս ոչ մի խաղ։ Ես բաց եմ գործի համար։ Ժամանակն է մարտարվեստի երկրպագուներին տալ այն, ինչը նրանք ցանկանում են։ Միայն չեմպիոնական մենամարտ»,- գրել է ամերիկացին թվիթերյան էջում՝ դիմելով UFC-ի նախագահ Դանա Ուայթին։
Հիշեցնենք, որ նախօրեին Խաբիբի և Ֆերգյուսոնի միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ մենամարտը կկայանա ապրիլի 18-ին Բրուքլինում (ԱՄՆ)։