«Բարսելոնան» ցանկանում է ձեռքբերել «Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսին։
The Telegraph-ը գրում է, որ կատալոնական ակումբը 5 միլիոն ֆունտ ստերլինգ է պատրաստ վճարել 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար։ «Նորվիչը» ցանկանում է համաձայնության հասնել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի վերաբերյալ մինչև վարձակալության վերաբերյալ համաձայնությունը։
Անգլիական ակումբը «Բարսելոնայից» առաջարկ է ստացել երկուշաբթի երեկոյան։
«Նորվիչը» ցանկանում է 20 միլիոն ֆունտից ավել վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աարոնսը 5 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։