ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ֆրանսիական թիմի հարձակվող Նեյմարի մասին.
«Նեյմարի հետ հեշտ չէ: Ցավոք, նա միշտ չէ, որ ցույց է տալիս, թե որքան հուսալի կարող է լինել: Երբեմն նա սադրանքի է դիմում, և դա սարսափելի է, քանի որ դրա կարիքը չկա: Իհարկե, ես նրան այդ մասին ասել եմ:
Մենք շատ ենք ծիծաղում միասին, ու ես միշտ փորձում եմ ճիշտն ասել: Նա հասկանում և ընդունում է այն, բայց դա հեշտ չէ: Նա սադրում է, երբ զգում է, որ որևէ խնդիր կա: Երբ նա հանգիստ է, նման բաներ տեղի չեն ունենում»,- Տուխելի խոսքերն է փոխանցում France Info-ն:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից»: Տրանսֆերի արժեքը ռեկորդային՝ 222 մլն եվրո է կազմել: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ի 5 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: