«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան տեղափոխվում է «Լիվերպուլ»։
«Ես կարող եմ հաստատել, որ «Բավարիան» վերջապես համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։ Տիագոն շատ էր ուզում ինչ-որ նոր բան փորձել կարիերայի ավարտին»,-ասել է Ռումենիգեն, ում խոսքն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը համաձայնվել է վճարել Ալկանտարայի համար պահանջված 30 միլիոն եվրոն։