«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ ժամանակներում կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։
«Կարմիրները» համաձայնվել են իսպանացի կիսապաշտպանի համար վճարել գերմանական թիմի պահանջած 30 միլիոն եվրոն, հաղորդում է The Athletic-ը։
Կողմերը սկսել են ակտիվորեն շարունակել բանակցություններն այն բանից հետո, երբ «Բավարիան» հասկացնել է տվել, որ ցանկանում է տրանսֆերը ավարտին հասցնել մինչև Բունդեսլիգայի առաջին տուրի մեկնարկը՝ սեպտեմբերի 18-ը։
«Լիվերպուլն» ու Ալկանտարան դեռևս չեն համաձայնեցրել անձնական պայմանագրի դրույթները, սակայն սպասվում է, որ դա որևէ բարդություն չի առաջացնի։
2019/20 թվականների մրցաշրջանում Ալկանտարան 24 հանդիպման է մասնակցել «Բավարիայի» կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։