«Բավարիայի» պաշտպան Խավի Մարտինեսը մոտ է ակումբից հեռանալուն:
Ինչպես գրում է Sky Sport Germany-ն՝ մյունխենցիները պատրաստ են 6-8 մլն եվրոյով վաճառել իսպանացուն:
Մարտինեսը Սաուդյան Արաբիայից շատ շահավետ առաջարկ է ստացել, բայց ուզում է վերադառնալ «Աթլետիկ», որտեղից էլ 2012-ին տեղափոխվել էր «Բավարիա»:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում խաղացողը մասնակցել էր 16 խաղի ու արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:
Իսպանացու շուկայական արժեքը 13 մլն եվրո է: