Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը Բունդեսլիգայի «Լայպցիգի» դեմ խաղում (3-3), ձախ ազդրի վնասվածք է ստացել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքը բավական լուրջ է և նրա բուժման համար մոտ երկու ամիս կպահանջվի:
Հավելենք, որ Մարտինեսը Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման: