Կիսապաշտպան Խավի Մարտինեսը, ով վերջերս է հեռացել Մյունխենի «Բավարիայից», կարիերան կշարունակի Քաթարում:
Քաթարի «Քաթար» ակումբը հայտարարեց իսպանացի 32-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին:
Մարտինեսը Մյունխենի «Բավարիային» է միացել 2012-ին ՝ «Ատլետիկից»: Նա ութ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, հինգ անգամ նվաճել է գավաթը, չորս անգամ՝ Սուպերգավաթը, երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի ու ակումբային աշխարհի գավաթակիր:
Hasta pronto! @javi8martinez 😍⏰ pic.twitter.com/AesqK69kjT
— Qatar SC (@QatarSportClub) June 20, 2021