«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է կիսապաշտպան Չերդան Շաքիրիի ապագայի մասին։
«Շաքիրին հինգ շաբաթ է, ինչ վնասվածք ուներ։ Ես խոսել եմ նրա հետ դրանից առաջ։ Այո՛, նա չի խաղում այնքան խաղեր, որքան կուզի, բայց ամեն ինչ կարգին է։
Նա մարզվում է ու տեսանելի լավ արդյունքներ կան։ Սակայն հինգ շաբաթը բավականին երկար ժամանակ է։ Այս մրցաշրջանում Շաքիրին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ որոշ աղբյուրների պնդմամբ՝ Շաքիրին երջանիկ չէ «Լիվերպուլում» և արդեն ձմռանը կարող է լքել ակումբը։