Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջվա պես ամուսնացած չէ, վստահեցնում է TMZ Sports-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պորտուգալացին գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի հետ Մարոկկո ուղևորության ժամանակ:
Աղբյուրը, հղում կատարելով Ռոնալդուի շրջապատին, վստահեցնում է, որ ամուսնության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կրիշտիանուն և Ջորջինան մի քանի տարի է` հանդիպում են: Նախորդ տարի շատ էին շշուկները նրանց պսակադրության մասին այն բանից հետո, երբ Ջորջինան Պորտուգալիայի հավաքականի խաղի ժամանակ ցուցադրեց ադամանդյա մատանին: Բայց ավելի ուշ նա ԶԼՄ-ներին հայտնեց, որ դա ամուսնական մատանի չէր:
Ռոնալդուն և Ռոդրիգեսը համատեղ մեկ աղջիկ ունեն, բայց մեծացնում են ևս 3 երեխայի: