Մարիա Դոլորես Ավեյրուն՝ ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, որդուն խորհուրդ է տվել չամուսնանալ իր ներկայիս ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, գրում է Cuatro-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստի ընկերը պատմել է, որ Ռոնալդուի մոր խոսքով՝ Ջորջինային հետաքրքրում են միայն ֆուտբոլիստի փողերը, այդ իսկ պատճառով նա որդուն համոզել է հետ կանգնել ամուսնանալու մտքից:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին շշուկներ էին պտտվում այն մասին, որ Կրիշտիանուն և Ջորջինան գաղտնի պսակադրվել են Մարոկկոյում: Անձամբ Ռոդրիգեսը հեռուստածրագրերից մեկում խուսափել էր հարսանիքի մասին հարցին պատասխանելուց. «Դա միայն ինձնից չէ կախված»:
Посмотреть эту публикацию в Instagram