Լոնդոնի «Տոտենհեմը» ժամեր առաջ հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Հինգ տարի «խթանների» հետ աշխատելուց հետո արգենտինացի մասնագետը լքեց պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հյուսիսլոնդոնյան ակումբը կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյուն։ Հաղորդվում է, որ պորտուգալացի մասնագետը բաց է «Տոտենհեմի» հետ բանակցությունների համար։
«Խթանների» նախագահ Դենիել Լևին նոր մարզչի նշանակման վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա ժամերի ընթացքում։