Վանաձորի թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է հանդբոլի Հայաստանի չեմպիոն: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Նոյեմբերի 12-17-ը անցկացվել է հանդբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են վեց թիմեր։ Չեմպիոնի կոչման համար պայքարել են Ալավերդի, Վանաձոր և Գավառ քաղաքների թիմերը, ինչպես նաև «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»:
Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Վանաձորի թիմն առաջին տեղն է գրավել՝ վաստակելով 10 միավոր:
Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը»՝ 6 միավոր: