Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է ակումբի արժեքների և հեռանկարների մասին.
«Այնպիսի արժեքները, ինչպիսիք են թիմային աշխատանքը, համեստությունն ու համառությունը, «Ռեալին» բնորոշ գծերն են: Մենք ականատես եղանք ակումբի լավագույն ժամանակահատվածքներից մեկին: Նման նվաճումը չի կարելի թերագնահատել համաշխարհային ֆուտբոլում, որտեղ մրցակցությունն ավելի բարձր է, քան երբևէ:
Հիմա «Ռեալը» տրանսֆորմացիայի փուլում է, որը մեզ կհասցնի նոր բարձունքների: Մենք նոր թիմ ունենք՝ լի տաղանդներով, և հիանալի ֆուտբոլիստներ, որոնց մենք հավատում ենք: Այս թիմն արդեն ամեն ինչ հաղթել է, իսկ ֆուտբոլիստները դարձել են լեգենդներ»,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
2014-2018 թվականներին «Ռեալը» 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ՝ Իսպանիայի Գավաթում, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի չեմպիոն: