Լոնդոնի «Չելսին» ընկերական խաղում հանդիպեց «Բրայթոնին» (1-1):
Այս խաղում իր առաջին գոլը հեղինակեց թիմի նորեկ Տիմո Վերները, ով չորրորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Լոնդոնյան ակումբի մյուս նորեկը ՝ Հակիմ Զիեշը, երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը:
«Բրայթոնի» կազմում պատասխան գոլը խփեց Պասկալ Գրոսը: