«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Սուրեն Ալոյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել դարպասապահին ու հաջողություն մաղթել: